ԻԻՀ առաջնորդ. Սիոնիստական ռեժիմն այս պահին ապսիվ վիճակում է
Պաղեստինի իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ ալ-Նախալեի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, շնորհավորելով Գազայի վերջին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդը նշել է. «Սիոնիստ թշնամին այսօր պասիվ վիճակում է»:
Նշելով, որ ռեժիմի պայմանները տարբերվում են 70 տարի առաջվա իրավիճակից, առաջնորդը հավելել է. «Սիոնիստ թշնամին այսօր պասիվ վիճակում է և դա վկայում է, որ Պաղեստինի Իսլամական ջիհադը և դիմադրության խմբերը շարժվում են ճիշտ ուղով»:
Ընդգծելով, որ առանց ռիսկի դիմելու հնարավոր չէ իրականացնելկ մեծ գործեր ու հասնել նպատակներին, ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Աստծու շնորհով, պաղեստինյան դիմադրության խմբերի և Իսլամական ջիհադի ուժն ու վստահությունն օրեցօր աճում են, և հնգօրյա պատերազմում Սիոնիստական ռեժիմի վերջին պարտությունը հաստատում է դա»:
Նա հավելել է. «Գազայի վերջին պատերազմում Իսլամական ջիհադը լավ հաղթահարեց փորձությունը: Սիոնիստական ռեժիմի պայմաններն այսօր տարբերվում են 70 տարի առաջվանից և ռեժիմի ղեկավարներն իրավունք ունեն մտահոգվելու, որ այն չի թևակոխի իր ութերորդ տասնամյակը»:
Ընդգծելով, որ «Իսլամական ջիհադը» և պաղեստինյան դիմադրության մյուս խմբերը գտել են Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի գլխավոր բանալին, առաջնորդը հավելել է. «Հորդանան գետի արևմտյան ափի դիմադրության խմբերի աճող հզորությունը սիոնիստ թշնամուն ծնկի բերելու բանալին է, և այս ճանապարհը պետք է շարունակվի»:
Ողջունելով քաղաքական և ռազմական ոլորտներում պաղեստինցի զինյալների գործողությունների միասնությունն ԻԻՀ առաջնորդը նշել է, որ դա շատ կարևոր է, հավելելով, որ Իրանը շարունակելու է աջակցել Պաղեստինի ժողովրդին ու Դիմադրության խմբավորումներին:
Հանդիպմանը Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիյադ Ալ-Նախալեն, երախտագիտություն հայտնելով Պաղեստինի ժողովրդին Իրանի ցուցաբերած աջակցության համար, ներկայացրել է պաղեստինյան վերջին զարգացումները, անդրադառնալով Գազայի հնգօրյա պատերազմում Սիոնիստական ռեժիմի պարտությանը և Հորդանան գետի Հորդանան գետի արևմտյան ափի պայմաններին:
Նա նշել է. «Իսլամական ջիհադը հպարտորեն դուրս եկավ Գազայի պատերազմից, և մենք հուսով ենք, որ շուտով կտեսնենք վերջնական հաղթանակը և Երուսաղեմի ազատագրումը»: