Հունիս 17, 2023 18:49 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը Արաբիայի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է. Տարածաշրջանային անվտանգությունը կարող են ապահովել միայն տարածաշրջանային դերակատարները

Թեհրանում Ամիր Աբդոլլահյանը Արաբիայի իր գործընկերոջ հետ մամուլի համատեղ ասուլիսում ասել է. -«Տարածաշրջանային անվտանգությունը կարող են ապահովել միայն տարածաշրջանային դերակատարները»:

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանն  Իրանի Իսլամական Հանրապետության հետ դիվանագիտական ​​հարաբերությունների կարգավորումից հետո Թեհրան կատարած իր առաջին այցի ընթացքում հանդիպել և բանակցել է իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ:

Շաբաթ երեկոյան Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ մամուլի համատեղ ասուլիսում Ամիր Աբդոլլահյանն ասաց.- «Բանակցություններ են եղել նաև տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ, և մենք կրկին հայտարարում ենք, որ տարածաշրջանի անվտանգությունը կապահովեն միայն տարածաշրջանային դերակատարները, և անվտանգությունը միայն ռազմական ոլորտում չէ, և  անվտանգության կապակցությամբ բոլոր տնտեսական և այլ ոլորտները հույժ կարևոր են»:

Անդրադառնալով տարբեր ոլորտներում համատեղ համագործակցության հանձնաժողովի ստեղծմանը՝ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, -« Տնտեսական կայուն համագործակցության և ներդրումների շուրջ քննարկումները շարունակվում են։ Քննարկումներ ենք ունեցել նաև տրանսպորտի և զբոսաշրջության հետ կապված»։

Ֆեյսալ բին Ֆարհանը  Իրանի արտգործնախարարի հետ  համատեղ ասուլիսում ասել է.-«Հուսով ենք, որ ինչպես ականատես եղանք Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանատան և հյուպատոսության վերաբացմանը,  կկարողանանք նաև ականատես լինել մոտ ապագայում Իրանում Արաբիայի դեսպանատան վերաբացմանը և դիվանագիտական համագործակցության ընդլայնմանը»:

Բին Ֆարհանն ընդգծել է. -«Երկու երկրներն էլ մեծ նշանակություն ունեն տարածաշրջանում, և երկու երկրների հարաբերությունները հիմնված են այնպիսի հիմնական սկզբունքների վրա, ինչպիսիք են փոխադարձ հարգանքը և ներքին գործերին չմիջամտելը և ՄԱԿ-ի կանոնադրության հարգումը, որոնք հուսով ենք, դրականորեն կազդեն երկու երկրների  հարաբերությունների վրա և կապահովեն երկու երկրների շահերը»։

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարն ասել է.-«Այս պահին հարկ եմ համարում անդրադառնալ տարածաշրջանային անվտանգության ընդլայնման և  զանգվածային ոչնչացման զենքերի կրճատման ոլորտներում երկու երկրի համագործակցությանը»:

Բին Ֆարհանը հավելել է. «Պարոն Ռայիսիի հետ իմ հանդիպման ժամանակ ես կփոխանցեմ Սալման թագավորի և գահաժառանգ Բին Սալմանի ողջույնները և նրանց ցանկությունը  պարոն Ռաիսիի հետ հանդիպելու համար»: