Ռայիսի. Իսլամական երկրների հետ հարաբերությունները զարգացնելու հարցում որևէ խոչընդոտ չունենք
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը շաբաթ օրը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին։
Հանդիպմանը, ողջունելով իսլամական աշխարհի երկու կարևոր ու ազդեցիկ երկրների միջև հարաբերությունների վերականգնումն Էբրահիմ Ռայիսին անդրադարձել է հաջի ուխտագնացությանը և աշխարհի բոլոր երկրներից դեպի Սաուդյան Արաբիայի մուսուլմանների այցելություններին:
Նա նշել է. «Իսլամական համոզմունքները, բարիդրացիությունը և երկու ժողովուրդների շահերը Թեհրանի և Ռիադի միջև երկխոսության և փոխգործակցության հիմքում են»: Անդրադառնալով Իրանի կառավարության որդեգրած հարևանության քաղաքականությանը և նշելով, որ Իրանը որևէ խոչընդոտ չունի իսլամական երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում, Ռայիսին հավելել է, որ երկրներն ու ժողովուրդները ողջունում են Թեհրան-Ռիադ հարաբերությունների կարգավորումը:
Նա նշել է. «Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացումից վրդովված են միայն մուսուլմանների թշնամիները՝ Սիոնիստական ռեժիմի գլխավորությամբ»: Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել երկու իսլամական երկրների միջև հարաբերությունների կարգավորման և Թեհրան կատարած իր այցի կապակցությամբ, նշելով. «Մենք գտնվում ենք ոսկե շրջանում, որը պետք է գնահատենք: Իրանի հետ համագործակցությունը տարածաշրջանի համար այս պայմաններից օգտվելու հնարավորություն է ընձեռում»։
Անդրադառնալով Իրանի հետ հարաբերությունների զարգացման շրջանակոմ տարբեր աշխատանքային խմբեր ստեղծելու այդ երկրի թագավորի հրամանին՝ Ֆեյսալ բեն Ֆարհանը անդրադարձել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու իր երկրի ջանքերին, հավելելով. «Թեհրանի և Էր-Ռիադի օրակարգում տնտեսական, զարգացման և մշակութային համագործակցությունն է:
Սաուդյան Արաբիան փորձում է Թեհրանի հետ հարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի»։