Իրանի կառավարությունն ընդգծել է միջազգային միջանցքների հնարավորությունների վերականգնման անհրաժեշտությունը
(last modified Sun, 18 Jun 2023 14:16:32 GMT )
Հունիս 18, 2023 17:46 Asia/Tehran
  • Իրանի կառավարությունն ընդգծել է  միջազգային միջանցքների հնարավորությունների վերականգնման անհրաժեշտությունը

Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալն ընդգծել է 13-րդ կառավարության վճռականությունը՝ միջազգային միջանցքների հնարավորությունները վերականգնելու հարցում:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարի  տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին իր գրառման մեջ նշել է,-«Իրանի 13-րդ կառավարության օրակարգում ամենակարևոր առանցքներից մեկը երկրի պոտենցիալ կարողությունների օգտագործումն է՝ միջազգային  միջանցքներին միանալու համար,   Իրանը ևս այս առումով  շատ լավ  դիրք ունի»:

Սաֆարին հավելել է,-«Հյուսիս-Հարավ միջանցքի աշխատանքի մեկնարկը, որը  նշվում է որպես աշխարհի ամենամեծ միջանցքը, նշանակալի  կարող է ունենալ Իրանի դիրքի և տարբեր երկրների հետ հարաբերությունների խթանման գործում»։

Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալը նշելով,որ «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքը հնարավորություն է տալիս Հնդկաստանից և Պարսից ծոցի երկրներից բեռների երկաթուղային տարանցում իրականացնել դեպի Ադրբեջանի Հանրապետություն, Ռուսաստան և Արևելյան ու Հյուսիսային Եվրոպա, հստակեցրել է,-«Հյուսիս-Հարավ» միջանցքը  ձգվելու է, ոչ թե դեպի Ռուսաստան,այլ  դեպի Կովկաս, Սև ծով, այնուհետև դեպի Եվրոպա, և  որոշ ժամանակ է,որ այս ճանապարհին,  Չաբահար- Պակիստան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան երթուղու, Սև ծովի տերմինալների և  Եվրոպայի Արևելյան բլոկի  միջոցով աշխատանքային հարաբերություններ են հաստատվել»: