ԻԻՀ առաջնորդը հանդիպել է Ուզբեկստանի նախագահի հետ
Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիոևի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է երկու երկրների միջև պատմական, մշակութային ու գիտական ելորտներումե զակի հարաբերություններին, նշելով. «Այս հնարավորություններից պետք է օգտվել՝ երկու երկրների հարաբերութկունները տարբեր ոլորտներում ընդլայնելու համար»։
Ողջունելով երկար ընդմիջումից հետո Ուզբեկստանի պատվիրակության ներկայությունն Իրանում, այաթոլլահ Խամենեին ասել է. "Ցավոք սրտի, երկար տարիներ Իրանի և Ուզբեկստանի հարաբերությոյնները սահմանափակ են եղել։ Հույս ունեմ, որ այս այցը և տեղի ունեղած բանակցությունները կնպաստեն երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը»։
Առաջնորդը հավելել է. «Իիրանն ունի հնարավորություն՝ Թուրքմենստանի և Աֆղանստանի տարածքով Ուզբեկստանը միաղնել միջազգային ազատ ջրերին։ Երկու երկրների հարաբերությունները ներառում են ոչ միայն առևտուրը և բեռնափոխադրումները և հնարավորություն կա զարգացնելու նաև հարաբերությունները գիտական և տեխնիկական ոլորտներում»։
Նա նշել է. «Իրանի և Ուզբեկստանի հարաբերությունների ընդլայնումն ունի նաև հակառակորդներ, սակայն անհրաժեշտ է անտեսելով այդ հանգամանքւ, քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ»։
Հանդիպմանը, որին ներկա էր նաև ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, Շովկաթ Միրզիոևը նշել է, որ Իրանի առաջնորդի հետ հանդիպումը պատմական հանդիպում է, հավելելով. «Մենք նույնպես ափսոսում ենք երկու երկրների միջև հարաբերությունների խզման և համագործակցության նվազման համար, և հուսով ենք, որ Թեհրանում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում արդյունավետքայլեր կձեռնարկվեն առևտրի, տրանսպորտի, գիտության, տեխնոլոգիաների ու զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունները ցանկալի մակարդակի ասցնելու ուղղությամբ»:
Բարձր գնահատելով Իրանի ժողովրդի դիմադրությունը պատժամիջոցների նկատմամբ և ձեռբերումները հատկապես գիտության և տեխնիկայի բնագավառում, որոնց նա ականատես է եղել ցուցահանդեսի ժամանակ, Ուզբեկստանի նախագահը հավելել է. «Դա վկայում է, որ մի ժողովուրդ, իր առաջնորդի իմաստուն առաջնորդությամբ և միասնությամբ կարող է հասնել մեծ նպատակների՝ չնայած բոլոր ճնշումներին»: