Իրանը նկարի շրջանակում - Մահալաթ՝ Իրանի ծաղկի քաղաք և գեղեցիկ զբոսաշրջային կենտրոն
Իրանի կենտրոնական նահանգում գտնվող Մահալաթ քաղաքը բոլոր տեսակի ծաղիկների և դեկորատիվ բույսերի արտադրության բևեռն է։ Այս քաղաքը ստացել է Իրանի ծաղկի քաղաք մականունը՝ շնորհիվ իր յուրահատուկ կլիմայի՝ որը պատճառ է դարձել զանազան տեսակի դեկորատիվ ծաղիկների, բազմատեսակի բնակարանային բույսերի և տարբեր բույսերի արտադրության։
Իրանի սերմերի և սածիլների միության ղեկավար Ղոլամալի Էբրահիմին «Իրան Պրես»-ի թղթակցին ասել է. «Մահալաթը 100 տարի առաջ Իրանի ծաղկի և բույսի կենտրոնն է եղել: Ծաղկաբույսերի մշակման տարածքը 750 հեկտար է՝ շուրջ 850 ծաղկաբույծով»։
Իրանի սերմերի և սածիլների միության ղեկավարը հայտարարել է. «Մահալաթն Իրանում առաջին տեղն է զբաղեցնում ծաղիկների և բույսերի արտադրության առումով, իսկ անցյալ տարի մոտ 850 մլրդ դոլարի ծաղիկ է արտահանվել Կենտրոնական Ասիայի երկրներ, Իրաք, Օման և այլ երկրներ»։
Նաև Մահալաթի կարմիր ուռենին արտահանվում է միայն Ամերիկա, Չինաստան, Ռուսաստան, արաբական և եվրոպական երկրներ և չունի ներքին օգտագործում»։
Մահալաթը, որպես Իրանի ծաղկի քաղաք, կենտրոնական նահանգի զբոսաշրջային վայրերից է, և գունավոր ծաղիկներ տեսնելը զբոսաշրջիկների համար կրկնապատկել է այս քաղաքի գեղեցկությունը: