Իրանում արտադրվում է բրնձի դաշտերի համար նախատեսված տրակտոր
Թավրիզի տրակտորաշինական ընկերությունում ներդրվել է բրնձի դաշտերի համար նախատեսված տրակտորների արտադրության հոսքագիծ:
Իրանի նախագահի՝ Արևելյան Ատրպատական նահանգ կատարած այցից և «Շոլիզար» տրակտորի շնորհանդեսից հետո, ընկերությունում մեկնարկել է այս դասի տրակտորների արտադրությունը»:
Թավրիզի տրակտորաշինական ընկերության «Շալիզար» տրակտորների նախագծման ինժեներական խմբի ղեկավար Համիդ Թութունքուբն Iran Press-ին տված հարցազրույցում ասել է. «Տրակտորի նախագծման աշխատանքները տևել են մոտ երկու տարի և ինժեներական խմբի հաստատումից հետո սկսվել է արտադրությունը»:
Նա հավելել է. «Մեր ընկերության արտադրանքն ունի գեղեցիկ տեսք, ավելի փոքր է ու ցածր այլ տրակտորների համեմատ և նախատեսված է բրնձի դաշտերում աշխատելու համար»:
Համիդ Թութունքուբն ասել է. «Այս տարի շուկա դուրս կգա 500 նման տրակտոր, իսկ առաջիկա տարիներին արտադրության ծավալը կմեծանա»:
Թավրիզի տրակտորաշինական ընկերությունն արտադրում է բոլոր տեսակի տրակտորներ, բեռնատարներ պահեսատամասեր ու արդյունաբերական այլ ապրանքներ: