Հերքվել է Արաքս գետը Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերով աղտոտվելու մասին լուրը
https://parstoday.ir/hy/news/iran-i201706-Հերքվել_է_Արաքս_գետը_Հայաստանի_ատոմակայանի_ռադիոակտիվ_նյութերով_աղտոտվելու_մասին_լուրը
Անդրադառնալով Արաքս գետը  Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերով աղտոտված լինելու մասին շշուկներին, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին,ասել է.-«Հրապարակված լուրը կեղծ է։ Միջուկային անվտանգության կենտրոնը շարունակական մոնիտորինգ է իրականացնում»: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2023 12:52 Asia/Tehran

Անդրադառնալով Արաքս գետը  Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերով աղտոտված լինելու մասին շշուկներին, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին,ասել է.-«Հրապարակված լուրը կեղծ է։ Միջուկային անվտանգության կենտրոնը շարունակական մոնիտորինգ է իրականացնում»: 

Ավելի վաղ, Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը, ընդգծելով Արաքս գետի շարունակական և տարեկան ճառագայթային  մոնիտորինգը, հայտարարել էր, որ այս կենտրոնն իր մանրամասն ուսումնասիրություններում չի հանդիպել գետի ռադիոակտիվ նյութերով աղտոտման որևէ դեպքի։

Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը  հայտարարել է,-«Արաքս գետը  մշտապես ենթարկվում է  մոնիտորինգի՝ ճառագայթային,  ռադիոակտիվ նյութերի և այլ անհրաժեշտ  դեպքերի առումով,  և շուտով այդ տարածքում կտեղադրվեն առցանց մոնիտորինգի սարքեր»:

Ըստ Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի պատասխանատուների և փորձագետների՝ «Հայաստանի Մեծամորի» ատոմակայանը Արաքս գետից և նշված տարածքից զգալի հեռավորություն ունի, և այս ատոմակայանի հեղուկ թափոնները ուղղակիորեն բաց թողնվելու,  գետի մեջ թափվելու և այն ռադիոակտիվ նյութերով աղտոտվելու հնարավորություն  չկա»։ 

Հարկ է նշել, որ շարունակվելով երկրի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի կողմից մշտադիտարկումը, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ նշված տարածքում ջրի առցանց մոնիտորինգի կայանի արագ տեղադրման համար, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացվեն անհրաժեշտ մոնիտորինգ և ուսումնասիրություններ: .