Հերքվել է Արաքս գետը Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերով աղտոտվելու մասին լուրը
Անդրադառնալով Արաքս գետը Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերով աղտոտված լինելու մասին շշուկներին, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին,ասել է.-«Հրապարակված լուրը կեղծ է։ Միջուկային անվտանգության կենտրոնը շարունակական մոնիտորինգ է իրականացնում»:
Ավելի վաղ, Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը, ընդգծելով Արաքս գետի շարունակական և տարեկան ճառագայթային մոնիտորինգը, հայտարարել էր, որ այս կենտրոնն իր մանրամասն ուսումնասիրություններում չի հանդիպել գետի ռադիոակտիվ նյութերով աղտոտման որևէ դեպքի։
Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը հայտարարել է,-«Արաքս գետը մշտապես ենթարկվում է մոնիտորինգի՝ ճառագայթային, ռադիոակտիվ նյութերի և այլ անհրաժեշտ դեպքերի առումով, և շուտով այդ տարածքում կտեղադրվեն առցանց մոնիտորինգի սարքեր»:
Ըստ Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի պատասխանատուների և փորձագետների՝ «Հայաստանի Մեծամորի» ատոմակայանը Արաքս գետից և նշված տարածքից զգալի հեռավորություն ունի, և այս ատոմակայանի հեղուկ թափոնները ուղղակիորեն բաց թողնվելու, գետի մեջ թափվելու և այն ռադիոակտիվ նյութերով աղտոտվելու հնարավորություն չկա»։
Հարկ է նշել, որ շարունակվելով երկրի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի կողմից մշտադիտարկումը, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ նշված տարածքում ջրի առցանց մոնիտորինգի կայանի արագ տեղադրման համար, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացվեն անհրաժեշտ մոնիտորինգ և ուսումնասիրություններ: .