Իրանի պաշտպանունակությունը՝ խաղաղություն հարևանների համար և զսպիչ գործոն ագրեսորների դիմաց
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշթիանին, նշելով, որ մենք ծրագրեր ենք մշակել պաշտպանության նախարարության պաշտպանունակության մակարդակի բարձրացման համար, ասել է.-«Պաշտպանության նախարարությունը շատ կարևոր դեր ունի երկրի պաշտպանական բազայի ամրապնդման գործում և ջանքեր է գործադրում արդյունավետ զսպիչ ուժի ճանապարհին»:
Մալեք Աշթարի տեխնոլոգիական համալսարանում պաշտպանության նախարարի ներկայությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարության ռազմավարական ուսումնասիրությունների համակարգի շնորհանդեսը՝ նպատակ ունենալով ստեղծել կոլեկտիվ ուսուցման և գիտելիքների փոխանակման ինտերակտիվ հարթակ։ Այս համակարգը ստեղծելու է դինամիկ հաղորդակցության ուղի մտավորականների ու ռազմավարական ուսումնասիրությունների ոլորտի փորձագետների և ՊՆ ղեկավարների և որոշումներ կայացնողների միջև, ինչն արդյունավետ քայլ է ուսումնասիրական կարողությունների արդյունավետության բարձրացման և կառավարման որոշումների խորացման ուղղությամբ՝ հիմնված գիտելիքի և գիտական հիմքերի վրա։
Գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանին ասել է,-«Պաշտպանության նախարարությունը զինված ուժերին սպառազինական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու պատասխանատվություն ունի, և հետազոտական խմբերի ու գիտելիքահենք ընկերությունների հետ փոխգործակցությունը նպաստելու է պաշտպանության նախարարության այս առաքելությանը»:
Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի անվանի փորձագետ Սաիդ Սանդոուն Iranpress-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռի կառուցման գործում Իրանի հաջողությանը, ընդգծել է, որ «Ֆաթթահ» հրթիռը խաղաղության ուղերձ է կրում Իրանի հարևան երկրների համար, ինչը կարևոր դեր է խաղում արևմտյան Ասիայի ռազմավարական տարածաշրջանում անվտանգության հաստատման գործում»:
Սաիդ Սանդոուն նշել է,-«Ֆաթթահ» հրթիռը հարևանների համար խաղաղության խորհրդանիշ է և ագրեսորների դեմ կարևոր զսպիչ գործոն»։