ԻԻՀ գերագույն առաջնորդն ընդգծել է հանրային իրավունքի իրացման անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծելով Իրանի դատական իշխանության բացառիկ կարևորությունը,նշել է, որ դատական իշխանության վերափոխման փաստաթղթի լիարժեք իրականացումը, իշխանության ներսում և դրսում կոռուպցիայի դեմ պայքարը, հանրային իրավունքի իրացումը, օրինական ազատությունների ապահովումը և հանցագործության կանխարգելումը, դատական իշխանության կարևոր պարտականություններից են համարվում:
Այաթոլլահ Խամենեին Իրանի նախագահի, դատական իշխանության պատասխանատուների և մի խումբ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, կարևորելով դատական իշխանության պարտականությունները՝ սահամադրական, այդ թվում հանրային իրավունքի իրացման հարցում, ասել է,-«Վիրտուալ և ոչ վիրտուալ տարածքում մարդկանց վախեցնելը և հոգեկան անվտանգությունը խաթարելը կանխելը՝ հանրային իրավունքի ապահովման դրսևորումներից մեկն է, ընդորում դատական իշխանությունը պլանավորելով և կարգուկանոնով պետք է լավ կատարի այս դժվարին պարտականությունը»։

Այաթոլլահ Խամենեին կարևորելով ժողովրդի օրինական ազատությունների ապահովումը հավելել է.-«Սահմանադրության ճշգրիտ մեկնաբանության հիման վրա շարիաթի կողմից թույլատրված բոլոր ազատությունները պետք է ապահովվեն ժողովրդի համար, և իշխանության մարմինները սովորաբար դեմ են լինում այդ ազատություններին, սակայն դատական իշխանությունը պետք է կատարի իր պարտականությունները այս ոլորտում»:

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հստակեցրել է. «Իրանի դատավորների և դատական իշխանության աշխատակիցների ճնշող մեծամասնությունը ազնիվ մարդիկ են, ովքեր ամենածանր աշխատանքն են կատարում իրոք շատ քիչ եկամտով, սակայն աննշան մի փոքրամասնության չարաշահումը երկրի ցանկացած կետում խեղաթյուրում է դատական իշխանության դիմագիծը և վերջինիս մասին սխալ դատողության պատճառ դառնում, ուրեմն իշխանության ներսում պետք է լուրջ մոտեցում ցուցաբերբել կոռուպցիայի ցանկացած դրսևորման նկատմամբ»:
Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. «Բոլոր մարմինների գործունեության մասին դատելու հիմնական չափանիշը ժողովրդին հասնող վերջնական արդյունքն է»։