ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունը կձեւակերպեն կազմակերպության պետությունների ղեկավարների նիստում
Հունիս 30, 2023 18:26 Asia/Tehran
ՇՀԿ պետությունների ղեկավարների հուլիսի 4-ի նիստում կձեւակերպվի Իրանի լիարժեք անդամակցությունը կազմակերպությանը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«ՇՀԿ-ի հետ կապերի հաստատման ձգտում են ավելի շատ թվով պետություններ։ Արդեն հուլիսի 4-ին պետությունների ղեկավարների խորհրդի նիստում կձեւակերպվի Իրանի լիարժեք անդամակցությունը»,- ուրբաթ ասել է նախարարը ՇՀԿ ժողովրդական դիվանագիտության կենտրոնի շնորհանդեսում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի ՇՀԿ գործերով հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Խակիմովը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Իրանի անդամակցումը որպես լիիրավ մասնակցի կարեւոր որոշում կդառնա ՇՀԿ Նյու Դելիի գագաթաժողովում։
Պիտակ