Ռայիսի. Արտադրությունն Իրանի ուժեղ կողմն է
https://parstoday.ir/hy/news/iran-i202274-Ռայիսի._Արտադրությունն_Իրանի_ուժեղ_կողմն_է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է.-«Արտադրությունը երկրի ուժեղ կողմն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2023 12:23 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է.-«Արտադրությունը երկրի ուժեղ կողմն է»։

Այսօր (շաբաթ) գագաթնաժողովի դահլիճում կայացած Արդյունաբերության և հանքարդյունաբերության ազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ  ունեցած ելույթում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր արդյունաբերողներին երկրի արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում գրանցված աճի համար։  Անցած  տարվա երկրորդ կիսամյակում այս աճն իրականացվեց և այս տարի երկիրն ընթանում  է դեպի արտադրության և տնտեսության աճ»։

Ռայիսին հավելել է. «Ինչպես հրթիռներն են համարվում ուժեղ կետ և հզորության աղբյուր, արտադրությունը նույնպես երկրի ուժեղ կետն է,  և  հզորության աղբյուրը»:

Նախագահը նաև ասել է.-«Գիտելիքահենք արտադրությունը  հզորացնում է երկիրը»:

Ռայիսին հավելել է.-«Աշխարհի երկրների ղեկավարները, պաշտոնյաները և որոշումներ կայացնող կենտրոններն  Իրանի Իսլամական Հանրապետության հզորության փաստը համարում են  Իրանում  գրանցված արտադրության աճը»: