Ռայիսի. Արտադրությունն Իրանի ուժեղ կողմն է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է.-«Արտադրությունը երկրի ուժեղ կողմն է»։
Այսօր (շաբաթ) գագաթնաժողովի դահլիճում կայացած Արդյունաբերության և հանքարդյունաբերության ազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր արդյունաբերողներին երկրի արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում գրանցված աճի համար։ Անցած տարվա երկրորդ կիսամյակում այս աճն իրականացվեց և այս տարի երկիրն ընթանում է դեպի արտադրության և տնտեսության աճ»։
Ռայիսին հավելել է. «Ինչպես հրթիռներն են համարվում ուժեղ կետ և հզորության աղբյուր, արտադրությունը նույնպես երկրի ուժեղ կետն է, և հզորության աղբյուրը»:
Նախագահը նաև ասել է.-«Գիտելիքահենք արտադրությունը հզորացնում է երկիրը»:
Ռայիսին հավելել է.-«Աշխարհի երկրների ղեկավարները, պաշտոնյաները և որոշումներ կայացնող կենտրոններն Իրանի Իսլամական Հանրապետության հզորության փաստը համարում են Իրանում գրանցված արտադրության աճը»: