Տեսանյութ-Ծաղիկներով ողողվել է Պարսից ծոցում «Թիվ 655 չվերթի» ուղեւորների նահատակության վայրը
Պարսից ծոցում Իրանի Airbus մարդատար ինքնաթիռի (655 չվերթ) վրա ամերիկյան Vincennes նավից իրականացված հրթիռային հարձակման 35-րդ տարելիցին, ծաղիկներով ողողվել է ինքնաթիռի կործանման և նրա ուղևորների նահատակության վայրը:
Այսօր 2023 թվականի հուլիսի 3-ը, իրանական 1402 թվականի թիր ամսի 12-ը, ամերիկյան Vincennes նավի կողմից Իրանի թիվ 655 չվերթն իրականացնող Airbus մարդատար ինքնաթիռի վրա իրականացված հրթիռային հարձակման տարելիցի օրն է:
Ամերիկացի հանցագործ զինվորականները Vincennes ռազմանավի տախտակամածից 2 հրթիռ արձակելով, Պարսից ծոցի երկնքում սպանել են Իրանի Իսլամական Հանրապետության 298 ուղևորներին և ողջ անձնակազմին:
Այս արարողության ժամանակ մեծարվել է Պարսից ծոցում իրանական Airbus մարդատար ինքնաթիռի նահատակների հիշատակը։
Վանկարկելով «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսները՝ արարողության մասնակիցներն իրենց զայրույթն ու ատելությունն արտահայտեցին ԱՄՆ-ի այս հանցագործության նկատմամբ։