Տեսանյութ-Ծաղիկներով ողողվել է Պարսից ծոցում «Թիվ 655 չվերթի» ուղեւորների նահատակության վայրը
https://parstoday.ir/hy/news/iran-i202406-Տեսանյութ_Ծաղիկներով_ողողվել_է_Պարսից_ծոցում_Թիվ_655_չվերթի_ուղեւորների_նահատակության_վայրը
Պարսից ծոցում Իրանի Airbus մարդատար ինքնաթիռի (655 չվերթ) վրա ամերիկյան Vincennes նավից իրականացված հրթիռային հարձակման 35-րդ տարելիցին, ծաղիկներով ողողվել է ինքնաթիռի կործանման և նրա ուղևորների նահատակության վայրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2023 13:24 Asia/Tehran

Պարսից ծոցում Իրանի Airbus մարդատար ինքնաթիռի (655 չվերթ) վրա ամերիկյան Vincennes նավից իրականացված հրթիռային հարձակման 35-րդ տարելիցին, ծաղիկներով ողողվել է ինքնաթիռի կործանման և նրա ուղևորների նահատակության վայրը:

Այսօր 2023 թվականի հուլիսի 3-ը, իրանական 1402 թվականի թիր ամսի 12-ը, ամերիկյան Vincennes նավի կողմից Իրանի թիվ 655 չվերթն իրականացնող  Airbus մարդատար ինքնաթիռի վրա իրականացված հրթիռային հարձակման տարելիցի օրն է:

Ամերիկացի հանցագործ զինվորականները Vincennes ռազմանավի տախտակամածից 2 հրթիռ արձակելով, Պարսից ծոցի երկնքում սպանել են Իրանի Իսլամական Հանրապետության 298  ուղևորներին և ողջ անձնակազմին: 

Այս արարողության ժամանակ մեծարվել է Պարսից ծոցում իրանական Airbus մարդատար ինքնաթիռի նահատակների հիշատակը։

Վանկարկելով «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսները՝ արարողության մասնակիցներն իրենց զայրույթն ու ատելությունն  արտահայտեցին ԱՄՆ-ի  այս հանցագործության նկատմամբ։