Հայաստանցի արվեստագետ.Իրանը մեր տան նման է
Թեհրանում ընթացող տիկինիկային թատրոնի փառատոնին, Հայաստանից մասնակցած «Կարապի լիճ» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Աբրահամյանն ասում է,որ իրենց համար Իրանում ներկա լինելն ու ներկայացում բեմադրելը նման է սեփական երկրում ու տանը ներկայացում բեմադրելուն:
«Կարապի լիճը» Թեհրան-Մուբարաք տիկնիկային թատրոնի 19-րդ փառատոնի հինգերորդ օրը միջազգային բաժնի ներկայացումներից մեկն էր, որն արժանացավ հանդիսատեսի մեծ ընդունելությանը։
Աշխարհի դրամատիկական գրականությանը հետևող հանդիսատեսի համար ծանոթ վերնագիր ունեցող այս ներկայացման հեղինակն ու բեմադրիչն է Սամսոն Մովսեսյանը: Այն բեմադրվել է Թեհրանի քաղաքային թատերական համալիրի Ղաշղայի դահլիճում։

Այս թատերախմբի ղեկավար Ռուբեն Աբրահամյանն ընդգծել է,-«Ամբողջական ու անթերի ներկայացման համար պայմանները պատրաստ էին, և ոչ մի խնդիր չենք ունեցել»։
Քանի որ ներկայացումը հնչել է հայերենով, հանդիսատեսը կարդալով ենթագրերը ծանոթացել է դրա պատմությանը:

«Կարապի լիճ»-ը արքայազն Զիգֆրիդի և լճի ամենագեղեցիկ կարապի՝ Օդետի սիրո պատմությունն է: Այն համարվում է աշխարհի ամենահայտնի սիրային առապելներից մեկը։