Հուլիս 06, 2023 17:07 Asia/Tehran
  • «Richmond Voyager» նավթատար նավի փախուստը իրանական նավի հետ բախվելուց հետո

Բահամյան կղզիների դրոշով Richmond Voyager նավթատար նավն իրանական նավի հետ բախվելուց հետո,  անտեսելով միջազգային ծովագնացության կանոնները,  դիմել է փախուստի:

Իրանի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության տեղեկատվական բազայի հինգշաբթի օրվա  հաղորդմամբ՝ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի  ծովային որոնողափրկարարական կենտրոնի հայտարարության համաձայն՝ երկու օր առաջ Բահամյան կղզիների դրոշով «Richmond Voyager» անվամբ նավթատար նավը բախվել է  յոթ հոգանոց անձնակազմով իրանական նավին։ Այս վթարի հետևանքով իրանական նավի անձնակազմի 5 անդամները ծանր վնասվածքներ են ստացել։

Զեկույցի համաձայն՝ Richmond Voyager նավթատար նավը շարունակել է իր ճանապարհը այս բախումից հետո, առանց ուշադրություն դարձնելու ծովում վթարների վերաբերյալ  միջազգային կանոններին: Իրանական նավի սեփականատիրոջ ներկայացրած հայցը հաշվի առնելով, Հորմոզգանի դատական ​​մարմինը Իրանի Իսլամական Հանրապետության ծովուժին, որպես դատական ​​կարգադրիչ, հայտնել  է  օրինախախտ նավթատար նավն անհապաղ առգրավելու վճռի մասին: 

Հորմոզգան նահանգի ծովային որոնողափրկարարական կենտրոնի հաղորդման համաձայն՝ երեկ առավոտյան հայտնաբերվել էր նավթատար նավը, սակայն, վերջինս առանց ուշադրություն դարձնելու ԻԻՀ բանակի ծովուժի զգուշացումներին, փոխելով իր ուղին մտել է Օմանի տարածքային ջրեր:

Զեկույցում անդրադարձ կատարվելով Richmond Voyager նավթատար նավի օրինախախտմանը հետամուտ լինելու համար Օմանի հետ կատարված համակարգմանը, ասված է,-«Այս նավթատար նավի առգրավման համար հետաքննությունը շարունակվում է, և միջազգային իրավունքների և օրենքների այս խախտման դոսիեն  շարունակում է  բաց մնալ»:

Այս կապակցությամբ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հայտարարություն են տարածել,որում  պնդել են, որ Իրանը չորեքշաբթի առավոտյան Հորմուզի նեղուցի մոտ փորձել է առգրավել երկու նավթատար նավ  և կրակել է դրանցից մեկի ուղղությամբ, սակայն երկու դեպքում էլ՝ Իրանի ծովուժին պատկանող նավերն ԱՄՆ-ի ծովուժի արձագանքից հետո, նահանջել են, իսկ երկու առևտրային նավերը շարունակել են իրենց ուղևորությունը:

 

Պիտակ