Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Ամիր Աբդոլլահյանի այցը Բաքու ակտիվ և հավասարակշռված դիվանագիտության օրինակ էր
https://parstoday.ir/hy/news/iran-i202620-Ադրբեջանում_ԻԻՀ_դեսպան._Ամիր_Աբդոլլահյանի_այցը_Բաքու_ակտիվ_և_հավասարակշռված_դիվանագիտության_օրինակ_էր
Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը թվթիերյան գրառում է արել, որում նշել է, որ Ամիր Աբդոլլահյանի այցը Բաքու և կայացած բանակցություններն ու հանդիպումները վկայում են ԻԻՀ ԱԳՆ վարած ակտիվ, դինամիկ և հավասարակշռված դիվանագիտության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2023 06:41 Asia/Tehran
  • Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Ամիր Աբդոլլահյանի այցը Բաքու ակտիվ և հավասարակշռված դիվանագիտության օրինակ էր

Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը թվթիերյան գրառում է արել, որում նշել է, որ Ամիր Աբդոլլահյանի այցը Բաքու և կայացած բանակցություններն ու հանդիպումները վկայում են ԻԻՀ ԱԳՆ վարած ակտիվ, դինամիկ և հավասարակշռված դիվանագիտության մասին:

Սեյեդ Աբբաս Մուսավին գրել է. «Այցի ընթացքում տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կարողությունները օգտագործելով երկկողմ և բազմակողմ դիվանագիտության խթանումը և արդյունավետ հանդիպումներն ու պայմանավորվածությունները վկայում են, որ ԻԻՀ ԱԳՆ-ն վարում է ակտիվ, դինամիկ և հավասարակշռված դիվանագիտություն»:

ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Բաքու՝ մասնակցելու Չմիավորման շարժման նախարարների հանդիպմանը, որի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: