Սահմանապահ զորքերի հրամանատար. Մեր սահմաններն անվտանգ են
Իրանի Սահմանապահ զորքերի հրամանատարը հայտարարել է. «Մեր սահմաններն անվտանգ են»:
ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Ղազախստանում կայացած ՇՀԿ անդամ երկրների սահմանապահների իներորդ համաժողովում ունեցած ելույթում գեներալ Գուդարզին ասել է. «Տնտեսական բարգավաճումը և սահմանային պայմանագրերի իրագործումը բարելավելու և դյուրացնելու նպատակով ԻԻՀ սահմանապահներն ակտիվ ներկայություն կունենան նաև սահմանային շուկաներում և անցակետերում»:
Նա հավելել է. «Ահաբեկչական խմբավորումների ու սահմաներն ապակայունացնել ցանկացողների աճի պատճառով Իրանի սահմանապահ ուժերի շրջանում գրանցվում են զոհեր: Անկասկած, այս ահաբեկչական խմբավորումները չեն կարողանա գոյատևել առանց համաշխարհային իմպերիալիզմի աջակցության»։
Նա հավելել է. «Իրանը հպարտ է գտնվել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի առաջնագծում է, ինչից շահում են աշխարհի մեծ թվով երկրներ»: