Քանանի. Վաշինգտոնը վճռական է շարունակել և բարդացնել պատերազմն Ուկրաինայում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ Ուկրաինա կասետային ռումբեր ուղարկելու ԱՄՆ-ի որոշումը վկայում է Ուկրաինայում պատերազմը շարունակելու և բարդացնելու Վաշինգտոնի վճռականության մասին:
Ուկրաինա ամերիկյան կասետային ռումբեր ուղարկելու հայտարարությունից հետո, միջազգային հանրությունն արձագանքեց և ընդդիմացավ Վաշինգտոնի այս որոշման:
Պենտագոնի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը հայտարարեց, որ ԱՄՆ-ն 800 միլիոն դոլար արժողությամբ նոր ռազմական փաթեթ է ուղարկում Ուկրաինա՝ ներառյալ կասետային ռումբեր, և ասաց, որ Վաշինգտոնն իր ամենաժամանակակից կասետային ռումբերն է տալիս Կիևին։
Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն, ուժեղացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշումը և բոլոր տեսակի թեթև ու ծանր սպառազինություններ մատակարարելով Կիևին, ոչ միայն քայլրտ չձեռնարկեցին ուկրաինական պատերազմին վերջ դնելու ուղղությամբ, այլև բորբոքեցին հակամարտությունների կրակն այս երկրում:
Ռուս պաշտոնյաները և որոշ արևմտյան փորձագետներ և լրատվամիջոցներ ուկրաինական պատերազմը որակել են որպես վմիջնորդավորված պատերազմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, ի պատասխան Ուկրաինա կասետային ռումբեր ուղարկելու ԱՄՆ-ի վճռականության, իր վիրտուալ էջում գրել է. «Այս գործողությունը ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունների, ինչպես նաև զենքի արտահանման ևս մեկ օրինակ է, որն անխտիր նպաստում է ավելի շատ սպանություններին և ավերածություններին»: