Իրանի նախագահը կմեկնի աֆրիկյան երեք երկրներ
Քենիայի, Ուգանդայի և Զիմբաբվեի նախագահների պաշտոնական հրավերով և բարեկամ ու դաշնակից երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու և համագործակցությունն ընդլայնելու նպատակով, երեքշաբթի օրն ԻԻՀ նախագահը կմեկնի աֆրկյան վերոնշյալ երեք երկրներ:
Այցերի շրջանակում Ռայիսին կհանդիպի վերոնշյալ երկրների նախագահների հետ, կկայանան բարձրաստիճան պատվիրակությունների երկկողմ հանդիպումներ, կստորագրվեն համագործակցության մի շարք փաստաթղթեր և կանցկացվեն համատեղ մամուլի ասուլիսներ:
Իրանի և աֆրիկյան երկրների տնտեսական ու առևտրային կարողությունների ընդլայնման շրջանակում, ԻԻՀ նախագահը հանդիպումներ կունենա նաև իրանցի ու աֆրիկացի գործարարների հետ:
Աշխարհի հետ կառուցողական փոխգործակցության շրջանակներում, Իրանը կարևորում է ոչ միայն եվրոպական, այլ նաև աֆրիկյան ու ասիական երկրների հետ հարաբերությունների ընդայնումը:
Աֆրիկյան հսկայական շուկան հարմար հարթակ է իրանական ապրանքների համար, և նման իրավիճակում Սև մայրցամաքը կարևոր տեղ ունի ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ: