Հայաստանի մասնակցությունը կին և ընտանիք թեմայով «Հավվա» առաջին միջազգային կինոփառատոնին
https://parstoday.ir/hy/news/iran-i202812-Հայաստանի_մասնակցությունը_կին_և_ընտանիք_թեմայով_Հավվա_առաջին_միջազգային_կինոփառատոնին
Այսօր Թեհրանում և Իրանի մի շարք քաղաքներում իր աշխատանքն է սկսել կին և ընտանիք թեմայով «Հավվա» առաջին միջազգային կինոփառատոնը: Փառատոն,որի հիմնական նպատակը կինոյում կնոջ և ընտանիքի ինքնության պաշտպանությունն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2023 13:07 Asia/Tehran

Այսօր Թեհրանում և Իրանի մի շարք քաղաքներում իր աշխատանքն է սկսել կին և ընտանիք թեմայով «Հավվա» առաջին միջազգային կինոփառատոնը: Փառատոն,որի հիմնական նպատակը կինոյում կնոջ և ընտանիքի ինքնության պաշտպանությունն է։

«Հավվա» առաջին միջազգային կինոփառատոնի ուշագրավ իրադարձություններից  է 23 երկրների ստեղծագործությունների ներկայացումը և 14 երկրների   հյուրերի, այդ թվում՝ Հայաստանի արվեստագետների  ներկայությունը:  

Այս կինոմիջոցառման ծրագրերից են տարբեր երկրներից 40 կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ինչպես նաև իրանական  37 ֆիլմերի ցուցադրությունը, և մասնագիտացված  նիստերի անցկացումը ներքին և օտարերկրյա հյուրերի և փորձագետների մասնակցությամբ:

  Ընդհանուր առմամբ  տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից, Իտալիայից , Իռլանդիայից, Բելգիայից, Չինաստանից, Լիբանանից, Հնդկաստանից, Արգենտինայից, Թուրքիայից,  Ռուսաստանից, Դանիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Իսպանիայից, և Տաջիկստանից  գեղարվեստական, վավերագրական և կարճամետրաժ  350 անուն ֆիլմեր են  ուղարկվել «Հավվա» առաջին  կինոփառատոնի միջազգային բաժին: