ԻԻՀ առաջնորդի խորհրդական. Ամենափոքր անփութությունը Կովկասը կվերածի անազնիվ կողմերի հարձակման վայրի
(last modified Thu, 13 Jul 2023 06:21:49 GMT )
Հուլիս 13, 2023 09:51 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդի խորհրդական. Ամենափոքր անփութությունը Կովկասը կվերածի անազնիվ կողմերի հարձակման վայրի

Tasnim լրատվական գործակալությունը հրապարակել է ԻԻՀ առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հոդվածը, որում ընդգծվել է տարածաշրջանի բոլոր կողմերի զգոնության անհրաժեշտությունը՝ Կովկասի ապագայի և ՆԱՏՕ-ի դավադրության վերաբերյալ:

Վելայաթին գրել է. «Ամենափոքր անփութությունը Կովկասը կվերածի Իրանի և Ռուսաստանի շահերի դեմ անազնիվ դերակատարների հարձակման վայրի»։

Նա նշել է. «Կասկածելի է, որ Ստամբուլի և Սինցզյանի միջև կապի միավորման խնդիրն ավելին է, քան պանթուրքիզմ կոչվող երևակայական աշխարհի ձևավորման նշան: Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների շրջանակը, այն կհանգեցնի մի իրավիճակի, երբ Իրանը կբաժանվի հյուսիսից, իսկ հարավից կշրջափակվի Ռուսաստանը և կընդլայնվի ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում»։

Հոդվածում ասվում է. «Առևտուրն ու համագործակցությունը զարգացնելու փոխարեն Նախիջևանի ճանապարհը բացելը կարող է օգնել ՆԱՏՕ-ին և այս հակամարտությունում ներգրավված դաշինքի որոշ անդամներին ճանապարհ հարթել Հյուսիսային Իրանում և Ռուսաստանի հարավում ավելի լուրջ և ակտիվ ներկայության համար»:

Վելայաթին հավելել է. «Ցավոք, ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խնդիրներն ու բարդությունները պատճառ դարձան, որ կովկասյան տարածաշրջանը որոշ չափով անտեսվի, և երեք գումարած երեք բանաձևը, որն ընդունվել է  Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից, անետսվի: Եվ հիմա Հարավային Կովկասը կդառնա Եվրամիության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի միջամտության և  անօրինական ներկայության վայրը, և եթե այս միտումը շարունակվի, ապա Կովկասի իրավիճակը կսպառնա ողջ տարածաշրջանի անվտանգությանը»:

Նա նշել է. «Մեր ռուս ընկերները պետք է հասկանան, որ Կովկասի խնդիրների ամենաչնչին անտեսման դեպքում այն կդառնա հարձակման և մրցակցության վայր տարբեր երկրների համար, որոնք կոտնահարեն Ռուսաստանի և Իրանի շահերը: Այդ իրավիճակում, ամերիկացիներն ու նրանց գործակալները, ովքեր չկարողացան լուրջ աշխատանք կատարել Ուկրաինայում, կսրեն  իրավիճակը տարածաշրջանում, այսինքն՝ Հարավային Կովկասում, և կապակայունացնեն ողջ տարածաշրջանը»։

Ալի Աքբար Վելայաթին ընդգծել է. «Կասկածից վեր է, որ այսօր էներգիայի մատակարարման խնդրի առջև կանգնած Արևմուտքը բաց չի թողնի այս տարածաշրջանում և դրա շուրջ առկա առկա հնարավորություններին ու ռեսուրսներին հասնաելիություն ստանալու որևէ հնարավորություն: Բարեբախտաբար, Ռուսաստանի զգոն ղեկավարները տեղյալկ են, որ նրանք, ովքեր պատժամիջոցներ են սահմանել ռուսական նավթի ու գազի գնման վրա,  նպատակ ունեն տիրանալ Կասպից ծովի և Կովկասի էներգառեսուրսներին, և մենք բոլորս պետք է դա թույլ չտանք»: 

Նրա խոսքով. «Բացի այդ, Իրանի և Ռուսաստանի թշնամիների՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Սիոնիստական ռեժիմի ազդեցությունն ու ներկայությունը այս զգայուն տարածաշրջանում կվտանգի տարածաշրջանի ժողովուրդների շահերը: Տարածաշրջանի  խնդիրների անտեսումը կհանգեցնի ոչ միայն Հարավային ու Հյուսիսային Կովկասի, այլև Կասպից ծովի ու մերձափնյա երկրների ապակայունացմանը, և դա պետք է լինի Իրանի ու Ռուսաստանի կարմիր գիծը»։

Վելայաթին հավելել է. «Կասպից ծովը պատկանում է միայն ափամերձ երկրներին, և որևէ մեկին թույլ չի տրվի ներկայություն հաստատել այս շատ կարևոր ծովում»։