Իրանը` Հայաստանի զարգացումների կարևոր դերակատար
Իրանական «Ղոդս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի ԱԺ-ի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, բարձր գնահատելով Իսլամական Հանրապետության 30 տարվա կառուցողական և դրական քաղաքականությունը ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ, ասել է,-«Իրանի ակտիվ դիվանագիտությունը և Թեհրանի իշխանությունների կողմից հրապարակած հայտարարությունները ցույց են տալիս Թեհրանի կառուցողական մոտեցումը, բարիդրացիության սկզբունքը և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը»։
Գեղամ Մանուկյանն ասել է,-««Իլհամ Ալիևի» կառավարությունը դարձել է Կովկասում Իսրայելի հակաիրանական գործունեության դրածո գործոն և Էրդողանը ակնհայտորեն հակաիրանական հայտարարություններ է անում»։
Անդրադառնալով կովկասյան զարգացումներում Թեհրանի և Երևանի միջև քաղաքական և անվտանգության սիներգիայի անհրաժեշտությանը, Մանուկյանն անհրաժեշտ սկզբունք է համարել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ակտիվացումը Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ,որին պետք է ուշադրություն դարձնել։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում դերակատարություն ունենալու ԱՄՆ-ի 30-ամյա ջանքերին՝ Հայաստանի ԱԺ-ի այս պատգամավորը դա մեկնաբանեց որպես Սպիտակ տան ծրագիր,որով ԱՄՆ-ն նպատակ ունի ներկա գտնվել կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանին հետ մղելու և Իրանի դեմ ճնշման լծակներն ուժեղացնելու համար,ընդորում, նրա կարծիքով, այդ ծրագիրը երկար չի տևի։
Անդրադառնալով ԱՄՆ-ի դեսպանի միջամտողական հայտարարություններին, թե Արցախի ժողովուրդը կարող է խաղաղության մեջ ապրել Ադրբեջանի կազմում, Գեղամ Մանուկյանն ասել է,-«Այս հայտարարություններն արժանացան հասարակական լայն ու բացասական արձագանքների, և ամերիկացի դեսպանը ստիպված եղավ հաջորդ օրը չափավորել իր խոսքերը»։