Հուլիս 16, 2023 17:18 Asia/Tehran
  • Ռայիսի.Իրանի ռազմավարությունն  անվտանգության սահմանները ապահով և տնտեսական սահմանների վերածելն է

ԻԻՀ  նախագահն ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարությունն անվտանգության սահմաններն ապահով  և տնտեսական սահմանների վերածելն է, և սահմանային շուկաների զարգացումն ու էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումն այս ռազմավարության իրականացման ուղիներից  են»:

Նախագահի տեղեկատվական բազայի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին կիրակի օրը Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատար գեներալ Սեյեդ Ասեմ Մոնիրի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների գործունեությանը թափ հաղորդելու  անհրաժեշտությունը՝ անվտանգության սահմաններն  ապահով ու տնտեսական սահմանների վերածելու և սահմանային շուկաները  զարգացնելու և էներգետիկ ոլորտում համագործակցությունն ընդլայնելու  համար: 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով, որ հարևան, դաշնակից և մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և անդրադառնալով հարաբերություններն ընդլայնելու երկու երկրների լուրջ կամքին,  հավելել է.-«Երկուստեք համաձայնագրերի իրագործման արագացումն  առավել քան երբևէ կնպաստի Իրան-Պակիստան առևտրա-տնտեսական համագործակցության և  երկու հարևան երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակի բարձրացմանը:

Պակիստանի բանակի հրամանատար գեներալ Սեյեդ Ասեմ Մոնիը բարձր գնահատելով հարևան երկրների, հատկապես Պակիստանի հետ հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը, այն համարել է շատ արժեքավոր հնարավորություն իսլամական աշխարհի համար։ 

Անդրադառնալով երկու երկրների երկար սահմանին և սահմանային փոխանակման բարձր հնարավորություններին՝ Պակիստանի բանակի հրամանատարը հավելել է,-«Երկու երկրների առևտրա-տնտեսական ու սահմանային փոխգործակցության ընդլայնումը կխթանի անվտանգության պայմանները»:

Նա տեղեկացրել է Իրան-Պակիստան սահմանին  անվտանգության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ Թեհրանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին:

 

 

Պիտակ