Իրանի բանակի գերագույն հրամանատար. Մենք կկտրենք ագրեսորների ձեռքերը
-
Ամիր Հաթամի, ԻԻՀ բանակի գերագույն հրամանատարը
ԻԻՀ բանակի գերագույն հրամանատարը գահտարարել է. «Մենք անպատասխան չենք թողնի թշնամիների սպառնալիքները»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ բանակի գերագույն հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին, չորեքշաբթի օրը բանակի հրամանատարաշտաբային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է․ «Մենք Իրանի ժողովրդի դեմ թշնամիների հայտարարությունները համարում ենք սպառնալիք, և դրանք անպատասխան չենք թողնի, շարունակվելու դեպքում։ Եթե նրանք սխալվեն, մենք ավելի վճռական պատասխան կտանք և կկտրենք ցանկացած ագրեսորի ձեռքերը»։
Իրանի զինված ուժերի լիակատար պատրաստվածության վիճակում են
Անդրադառնալով որոշ թշնամիների հայտարարություններին և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերին նրանց միջամտությանը, Հաթամին հավելել է. «Ես կարող եմ վստահորեն ասել, որ այսօր Իրանի զինված ուժերի պատրաստվածությունը շատ ավելի մեծ է, այնպես որ, եթե թշնամին սխալ թույլ տա, ավելի վճռական պատասխան կստանա»։
Գեներալ-մայոր Հաթամին նշել է, որ Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք անհետեևանք չի մնա, հավելելով. «Իրանի բանակն իր ողջ ուժով կգործի՝ պաշտպանելու և պահպանելու Իսլամական Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և համակարգը»։
Նշելով, որ ներկայումս «նոր աշխարհակարգի ձևավորման» փորձ է արվում, Հաթամին ասել է. «Այս ջանքերն անվտանգության մարտահրավեր են ստեղծել աշխարհի, տարածաշրջանների և երկրների համար և անկայունություն և անապահովություն են տարածել»:
Հաթամին Օսմանյան կայսրության փլուզումը և անպարկեշտ սիոնիստական ռեժիմի հաստատումը համարել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում համաշխարհային տերությունների գործողությունների հետևանքները, հավելելով. «Այս ռեժիմը Արևմուտքի ճակատն ու լիազորված հենակետն է, և դրա գոյությունը նրանց համար մեծ նշանակություն ունի»: