Ռայիսի. Վոլեյբոլի հավաքականի հաղթանակն Իրանի պատանիների կարողության և տաղանդի դրսևորումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i203114-Ռայիսի._Վոլեյբոլի_հավաքականի_հաղթանակն_Իրանի_պատանիների_կարողության_և_տաղանդի_դրսևորումն_է
ԻԻՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհի առաջնությունում Իրանի վոլեյբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի չեմպիոնության կապակցությամբ, որում նշել է, որ այս հաղթանակն իրանցի երիտասարդների հնարավորությունների և տաղանդի հերթական դրսևորումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2023 06:16 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհի առաջնությունում Իրանի վոլեյբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի չեմպիոնության կապակցությամբ, որում նշել է, որ այս հաղթանակն իրանցի երիտասարդների հնարավորությունների և տաղանդի հերթական դրսևորումն է:

Ուղերձում ասված է. «Մանամայում կայացած աշխարհի առաջնության մրցումներում Իրանի մինչև 21 տարեկանների վոլեյբոլի ազգային հավաքականի հաղթանակը երկրի երիտասարդության կարողության և տաղանդի հերթական դրսևորումն է, որը մեծ ուրախություն է պատճառել Իրանի ժողովրդին»: 
Կիրակի օրը կայացած խաղում, հաղթելով Իտալիայի հավաքականին և գրանցելով 8-րդ անընդմեջ հաղթանակն Իրանի վոլեյբոլի պատանեկան հավաքականը երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: