Ռայիսի. Վոլեյբոլի հավաքականի հաղթանակն Իրանի պատանիների կարողության և տաղանդի դրսևորումն է
Հուլիս 17, 2023 06:16 Asia/Tehran
ԻԻՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհի առաջնությունում Իրանի վոլեյբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի չեմպիոնության կապակցությամբ, որում նշել է, որ այս հաղթանակն իրանցի երիտասարդների հնարավորությունների և տաղանդի հերթական դրսևորումն է:
Ուղերձում ասված է. «Մանամայում կայացած աշխարհի առաջնության մրցումներում Իրանի մինչև 21 տարեկանների վոլեյբոլի ազգային հավաքականի հաղթանակը երկրի երիտասարդության կարողության և տաղանդի հերթական դրսևորումն է, որը մեծ ուրախություն է պատճառել Իրանի ժողովրդին»:
Կիրակի օրը կայացած խաղում, հաղթելով Իտալիայի հավաքականին և գրանցելով 8-րդ անընդմեջ հաղթանակն Իրանի վոլեյբոլի պատանեկան հավաքականը երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: