Էսլամի. Ատոմային էներգիայի կազմակերպությունը Իրանի ժամանակակից պատմության պատիվներից է
https://parstoday.ir/hy/news/iran-i203140-Էսլամի._Ատոմային_էներգիայի_կազմակերպությունը_Իրանի_ժամանակակից_պատմության_պատիվներից_է
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին երկուշաբթի օրը «Ես միջուկային տեխնոլոգիան եմ» փառատոնի փակման արարողության ժամանակ ասել է, որ միջուկային արդյունաբերության ոլորտում հզորությունը մեծացրել է երկրի դիվանագիտությունը և ազգային ինքնավստահությունը և պետք է կրթության միջոցով դաստիարակենք արդյունավետ և ազդեցիկ ուժեր և այդ նպատակի իրագործման ճանապարհներից է այս փառատոնը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2023 13:40 Asia/Tehran

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին երկուշաբթի օրը «Ես միջուկային տեխնոլոգիան եմ» փառատոնի փակման արարողության ժամանակ ասել է, որ միջուկային արդյունաբերության ոլորտում հզորությունը մեծացրել է երկրի դիվանագիտությունը և ազգային ինքնավստահությունը և պետք է կրթության միջոցով դաստիարակենք արդյունավետ և ազդեցիկ ուժեր և այդ նպատակի իրագործման ճանապարհներից է այս փառատոնը։

Էսլամին հայտարարեց. «Մենք պետք է կարողանանք միջուկային ազգային օլիմպիադան հասցնել միջազգային մակարդակի և դրա արդյունքներն օգտագործել երկրում լավ հնարավորություններ ստեղծելու համար»:

Նա ասաց. «Այսօր միջուկային տեխնոլոգիաները սպասարկում են երկրի բոլոր ոլորտներին ու արդյունաբերություններին»:

Այս արարողության հյուրն ու բանախոսն էր նաև Իրանի կրթության նախարար Խոդամորադ Սահրային, ով իր ելույթում ասաց. «Պետք է փորձենք անցկացնել միջուկային ազգային օլիմպիադան, միջուկային նվաճումները և դրա կիրառությունները ներառել դասագրքերում, ընտանիքների և աշակերտների իրազեկման համար»:

Վերջում պայմանագիր է կնքվել կրթության նախարարության և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության միջև ուսուցիչների և աշակերտների միջուկային գիտելիքների զարգացման, փառատոների անցկացման և մարդկային ռեսուրսների վերապատրաստման վերաբերյալ։