Իրանի նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել «Փաթավեհ-Դեհդաշտ» ազգային տարանցիկ նախագծի բացումը
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Ժողովրդական կառավարության նահանգային շրջագայությունների երկրորդ փուլի շրջանակներում այցելել է Քոհգիլույե և Բոյեր Ահմադ նահանգ:
Երեքշաբթի առավոտյան նախագահի այցի երկրորդ օրը տեղի է ունեցել «Փաթավեհ-Դեհդաշտ» խոշոր և ազգային տարանցիկ նախագծի բացումը:
Փաթավեհ-Դեհդաշտ առանցքի ազգային խոշոր նախագիծը 136 կիլոմետր երկարություն ունի և հանդիսանում է Շահռեզա-Սեմիրոմ-Բեհբահան հիմնական առանցքի շարունակությունը, որը երկրի հարավային նահանգները, ներառյալ Խուզեստանը, կապում է Իրանի կենտրոնական նահանգներին և հանդիսանում է ծանրության կենտրոն և կարճուղի երկրի հյուսիս-հարավ միջանցքում գտնվող նահանգների միջև:
Այս տարանցիկ առանցքում նախագծվել և իրագործվել են 8200 մետր երկարությամբ 13 թունելներ և 16 մետր բացվածքով 18 խոշոր կամուրջներ։