Իրանի նախագահի ներկայությամբ  տեղի է ունեցել «Փաթավեհ-Դեհդաշտ» ազգային տարանցիկ նախագծի բացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i203182-Իրանի_նախագահի_ներկայությամբ_տեղի_է_ունեցել_Փաթավեհ_Դեհդաշտ_ազգային_տարանցիկ_նախագծի_բացումը
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին   Ժողովրդական կառավարության նահանգային շրջագայությունների երկրորդ փուլի շրջանակներում այցելել է Քոհգիլույե և Բոյեր Ահմադ նահանգ: 
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հուլիս 18, 2023 12:35 Asia/Tehran

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին   Ժողովրդական կառավարության նահանգային շրջագայությունների երկրորդ փուլի շրջանակներում այցելել է Քոհգիլույե և Բոյեր Ահմադ նահանգ: 

Երեքշաբթի առավոտյան նախագահի  այցի երկրորդ օրը տեղի է ունեցել  «Փաթավեհ-Դեհդաշտ» խոշոր և ազգային տարանցիկ նախագծի բացումը:

Փաթավեհ-Դեհդաշտ առանցքի ազգային խոշոր նախագիծը 136 կիլոմետր երկարություն ունի և հանդիսանում է Շահռեզա-Սեմիրոմ-Բեհբահան հիմնական առանցքի շարունակությունը, որը երկրի հարավային նահանգները, ներառյալ Խուզեստանը, կապում է Իրանի կենտրոնական նահանգներին և  հանդիսանում է ծանրության կենտրոն և կարճուղի երկրի հյուսիս-հարավ միջանցքում գտնվող նահանգների միջև:

Այս տարանցիկ  առանցքում նախագծվել և իրագործվել են 8200 մետր երկարությամբ 13 թունելներ և 16 մետր բացվածքով 18 խոշոր կամուրջներ։