Իրանը կդառնա՞ տարածաշրջանի գազային հանգույցը
https://parstoday.ir/hy/news/iran-i203408-Իրանը_կդառնա_տարածաշրջանի_գազային_հանգույցը
Գազային հանգույց ստեղծելու շուրջ բանակցություններին թափ հաղորդելով  գազի համաշխարհային շուկայում կարևոր դերակատար դառնալու Իրանի  մեծ  քայլը ձևավորվում է: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2023 14:26 Asia/Tehran
  • Իրանը կդառնա՞ տարածաշրջանի գազային հանգույցը

Գազային հանգույց ստեղծելու շուրջ բանակցություններին թափ հաղորդելով  գազի համաշխարհային շուկայում կարևոր դերակատար դառնալու Իրանի  մեծ  քայլը ձևավորվում է: 

Իրանի նավթի նախարարը օրերս ընդգծելով Ռուսաստանի հետ հարաբերությունների և հարևան երկրների հետ  համագործակցության առաջընթացը, անդրադարձել է ընթացիկ բանակցություններին: Պարսից ծոցի ափին գտնվող Ասալույե արդյունաբերական քաղաքում գազի հանգույցի ստեղծումը Իրանի ռազմավարական տեսլականի առանցքն է։

«Ժամանակակից ռազմավարություն»` (Ռահբորդե Մոասեր) կայքի փոխանցմաբ, Իրանը լավապես գիտակցել է հարևան երկրների հետ համագործակցության կարևորությունը գազային հանգույցի հզորությունը առավելագույնի հասցնելու համար: Օգտագործելով Կատարի, Թուրքմենստանի և այլ հարևան երկրների գազի պաշարներն ու ենթակառուցվածքները՝ Իրանը հնարավորություն ունի դառնալու աշխարհի էներգետիկ ոլորտում կարևոր դերակատար։ Այս համագործակցային մոտեցումը երաշխավորում է կայունություն, բազմազանություն և բավարար մատակարարում տարածաշրջանի  աճող էներգետիկ կարիքները բավարարելու համար:

Իրանում գազային հանգույցի ստեղծումը մեծ հետևանքներ ունի համաշխարհային շուկաների համար։ Գազի առատ պաշարներով Իրանը կարող է դառնալ գազի նշանակալի արտահանող և հուսալի և բազմազան այլընտրանք է ներկայիս մատակարարների համար:

ՕՊԵԿ-ի 2021 թվականի տարեկան զեկույցի համաձայն՝ ունենալով համապատասխանաբար 47.759, 33.988, 23.83 և 13.95 տրիլիոն խմ բնական գազի պաշարներ, Ռուսաստանը, Իրանը, Կատարը և Թուրքմենստանը  աշխարհի  երկրների  քառյակում են։ Այս չորս երկրներն ընդհանուր առմամբ ունեն գազի համաշխարհային պաշարների 57,5%-ը, ինչը կարող է նշանակել գազային ՕՊԵԿ-ի ձևավորում՝ գազի շուկայի վրա ազդելու իրական մեխանիզմներով։

Եթե ​​Իրանը կարողանա միավորել LNG-ի շուկաները տարածաշրջանում և փոխհատուցել որոշ երկրների (Ռուսաստան և Թուրքմենստան) բացակայությունը մյուսների, օրինակ՝ Կատարի ներկայությամբ, ապա հնարավոր է ապագայում հավակնել գազի ոլորտում գերակայությանը։ Նման հզոր լծակը թույլ է տալիս Թեհրանին իր պահանջները բարձրաձայնել արևմտյան երկրների դիմաց։