Քրիստոնյա ակադեմիկոս Քրիս Հյուերի խոսքերը՝ Իմամ Հուսեյնի մասին
«Իմամ Հոսեյնը կատարյալ օրինակ է ողջ մարդկության համար և Աստծուն ենթարկվելու վառ օրինակ: Մենք պետք է մեր մեջ ցույց տանք Հոսեյնի բարոյական արժանիքները՝ հիշելով «Քարբալա»-ի պատահածը։
Հոսեյն Իբն Ալի Իբն Աբիթալեբը, ով հռչակված է որպես Աբա Աբդոլլահ և Սեյեդ օլ Շոհադա, շիաների երրորդ իմամն է, իմամ Ալիի երկրորդ որդին էր և մարգարեի թոռը:
Մոհարամ ամսին շիաները սգում են Իմամ Հոսեյնի և նրա զինակիցների նահատակությունը: Մոհարամը, լուսնային տասներկու ամիսների առաջին ամիսն է:Այս ամիսը անվանել են Մոհարամ ,քանի որ այս ամսվա ընթացքում հարամ էր կռվելը և Մոհարամի առաջին օրը համարվում էր լուսնային տարվա սկիզբը:
Բանի Օմայեն արեգակնային 61 թվականին, Իմամ Հոսեյնի ,նրա գերդաստանի եւ զինակիցների արյունը հեղելով ոչ միայն չհարգեց այս ամիսը , այլև չհարգեց մարգարեի գերդաստանի հիշատակը ևս: Քանի որ Մոհարամ ամիսը հիշեցնում է Քարբալայի դեպքը եւ Աշուրան,ուստի այն վշտահար է դարձնում սրտերը: Իմամ Հոսեյնի սիրահարները Մոհարամ ամսի սկզբից ամեն տեղ սեւով են պատում եւ նահատակ Իմամի հիշատակին ,սգո արարողություններ կազմակերպում: Իմամ Ռեզան ասել է .«Իմամ Հոսեյնի նահատակությունը խոցեց մեր սիրտը եւ մեր աչքերից հոսեց արցունք..եւ մինչ հավիտյան մեզ սուգի մատնեց,ուստի պիտի սգալ ու լաց լինել Հոսեյնի պես մարդու համար....»:Նա շեշտել է.«Երբ հասնում է Մոհարամ ամիսը, այլեւս չէր ժպտում հայրս, եւ Մոհարամի առաջին օրվանից մինեւ 10 օր ,ավելի ու ավելի վշտահար էր դառնում:Աշուրայի օրը նա միայն սգում էր ու լաց լինում եւ անընդատ ասում ՝սա այն օրն էր ,երբ զոհվեց Հոսեյնը...»: