Թեհրանի հայոց թեմի առաջնորդը դատապարտել է Ղուրանի նկատմամբ ցուցաբերված անարգանքը
https://parstoday.ir/hy/news/iran-i203438-Թեհրանի_հայոց_թեմի_առաջնորդը_դատապարտել_է_Ղուրանի_նկատմամբ_ցուցաբերված_անարգանքը
Այսօր առավոտյան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք. Սրագսյանի նախագահությամբ Թեհրանի Ս.Սարգիս եկեղեցում մատուցվեց կիրակնօրյա Սրբ.Պատարագ: Սրբ. Պատարագի ընթացքում իր քարոզի ժամանակ ,թեմակալ առաջնորդը խստիվ դատապարտեց Սրբ.Ղուրանի դեմ ուղղված անարգանքը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2023 10:47 Asia/Tehran

Այսօր առավոտյան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք. Սրագսյանի նախագահությամբ Թեհրանի Ս.Սարգիս եկեղեցում մատուցվեց կիրակնօրյա Սրբ.Պատարագ: Սրբ. Պատարագի ընթացքում իր քարոզի ժամանակ ,թեմակալ առաջնորդը խստիվ դատապարտեց Սրբ.Ղուրանի դեմ ուղղված անարգանքը :

Սրբազան հայրը ընդգծեց,որ կրոնը նվիրական սրբություն է եւ կրոնական հավատալիքները նվիրական են :Սրբազան հայրը նշեց.-«Ով իրավունք  է տալիս, որևէ անպատասխանատու մարդու որպեսզի մի կրոնի սրբազան գիրքը այրի: Ճիշտ է թուղթը կայրե ,բայց բովանդակությունը չի կարող այրել: Ղուրանը որպես Աստվածային գիրք իր բովանդակությամբ հավիտենական է»: