Մեկնարկել է «Վիլայաթի երկնքի պաշտպանների օդային հզորություն -1402» 11-րդ զորավարժությունը
Սպահանի հանրային տարածքում մեկնարկել է «Վիլայաթի երկնքի պաշտպանների օդային հզորություն-1402» 11-րդ զորավարժության հիմնական և գործառնական փուլը :
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը,այսօր (կիրակի) առավոտյան Սպահանի Անարաք տարածքում ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ օդաչու Համիդ Վահեդիի կողմից «Յա Հոսեյն» ծածկագրի հայտարարությամբ մեկնարկել է «Վիլայաթի երկնքի պաշտպանների-1402» օդային հզորության 11-րդ զորավարժության հիմնական և գործառնական փուլը՝ ՌՕՈՒ-ի բազաների, հատկապես Նահատակ Բաբայիի անվան ավիաբազայի զինծառայողներ մասնակցությամբ:
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարը նշելով, որ «Վիլայաթի երկնքի պաշտպանների օդային հզորություն-1402» 11-րդ զորավարժության կարևոր ուղերձը տարածաշրջանում բարեկամություն, խաղաղություն, հանգստություն և անվտանգությունն է, ասել է,-«Զորավարժությունների առանցքներից են կայուն անվտանգությունը, տարածաշրջանային հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը, բարիդրացիությունը և երկրի օդային սահմանների պաշտպանությունը»։
«Վիլայաթի երկնքի պաշտպանների օդային հզորություն-1402» 11-րդ զորավարժության խոսնակ՝ Բրիգադային գեներալ Ալիռեզա Ռուդբարին ասել է.-«Կործանիչ ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի ընդլայնումից հետո, օրեր առաջվանից բանակի ռազմաօդային ուժերի բազաներից զինծառայողները հակառակորդի դերում հանդես գալով հարձակվել են Սպահանի Շահիդ Բաբայի բազայի և Սպահանի Շահիդ Աբու Աթա Անարաքի հրաձգության տարածքի վրա, որտեղ զինվորները նոր մարտավորության կիրառմամբ և երկկողմ վերահսկողությամբ հարձակումներ են իրականացրել»:
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը երկրի այլ զինված ուժերի հետ միասին ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանների ներքո, Իսլամական Իրանի երկնքի անվտանգությունն ապահովելու պարտականություն ունեն: