Մեկնարկել է «Վիլայաթի երկնքի պաշտպանների օդային հզորություն -1402» 11-րդ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i203452-Մեկնարկել_է_Վիլայաթի_երկնքի_պաշտպանների_օդային_հզորություն_1402_11_րդ_զորավարժությունը
Սպահանի հանրային տարածքում մեկնարկել է «Վիլայաթի երկնքի պաշտպանների օդային հզորություն-1402» 11-րդ զորավարժության հիմնական և գործառնական փուլը :
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 23, 2023 14:37 Asia/Tehran

Սպահանի հանրային տարածքում մեկնարկել է «Վիլայաթի երկնքի պաշտպանների օդային հզորություն-1402» 11-րդ զորավարժության հիմնական և գործառնական փուլը :

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը,այսօր (կիրակի)  առավոտյան Սպահանի Անարաք տարածքում ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ  օդաչու Համիդ Վահեդիի կողմից «Յա Հոսեյն»  ծածկագրի հայտարարությամբ մեկնարկել է «Վիլայաթի երկնքի պաշտպանների-1402» օդային հզորության 11-րդ զորավարժության հիմնական և գործառնական փուլը՝ ՌՕՈՒ-ի  բազաների, հատկապես Նահատակ Բաբայիի անվան ավիաբազայի  զինծառայողներ մասնակցությամբ:

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարը նշելով, որ «Վիլայաթի երկնքի պաշտպանների օդային հզորություն-1402» 11-րդ զորավարժության կարևոր ուղերձը տարածաշրջանում բարեկամություն, խաղաղություն, հանգստություն և անվտանգությունն է, ասել է,-«Զորավարժությունների առանցքներից են կայուն անվտանգությունը, տարածաշրջանային հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը, բարիդրացիությունը և երկրի օդային սահմանների պաշտպանությունը»։

«Վիլայաթի երկնքի պաշտպանների օդային հզորություն-1402»  11-րդ զորավարժության խոսնակ՝  Բրիգադային գեներալ Ալիռեզա Ռուդբարին  ասել է.-«Կործանիչ ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի ընդլայնումից հետո,  օրեր առաջվանից  բանակի ռազմաօդային ուժերի բազաներից զինծառայողները հակառակորդի դերում հանդես գալով հարձակվել են Սպահանի Շահիդ Բաբայի բազայի և Սպահանի Շահիդ Աբու Աթա Անարաքի հրաձգության տարածքի վրա, որտեղ զինվորները նոր մարտավորության կիրառմամբ և երկկողմ վերահսկողությամբ    հարձակումներ են իրականացրել»: 

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը երկրի այլ զինված ուժերի հետ միասին ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանների ներքո,  Իսլամական Իրանի երկնքի անվտանգությունն ապահովելու պարտականություն ունեն: