Թեհրանում Ամիր Աբոլլահյանը դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարին
Հուլիս 24, 2023 09:01 Asia/Tehran
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր ժամանել է Թեհրան: Նրան դիմավորել է Իրանի Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարը Թեհրանում հանդիպումներ է ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության որոշ բարձրաստիճան պաշտոնատարների հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը խորհրդակցելու են երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների շուրջ:
