Քանանի. Իրանը կօգտագործի միջազգային կարողությունները Ղուրանի սրբապղծման դեմ պայքարելու համար
Արտաքին գործերի նախարարության խոսնակը, դատապարտելով Սուրբ Ղուրանի հանդեպ անարգանքը, ընդգծել է. «ԻԻՀ կօգտագործի իր միջազգային և մարդու իրավունքների ոլորտում բոլոր հնարավորությունները՝ Սուրբ Ղուրանը վիրավորող երկրների և անձանց դիմակայելու համար»:
Նասեր Քանանին հայտարարել է. «ԱՄՆ-ի կառավարությունն անօրինական կերպով դուրս է եկել ՀԳՀԾ-ից և իրականում պատասխանատու է այս համաձայնագրի տապալման համար։ Փաստորեն, ամերիկացիները խախտել են ՀԳՀԾ-ն և նրանք են պատասխանատու ՀԳՀԾ-ի ներկա իրավիճակի և այս միջազգային համաձայնագրի կատարման մեջ խափանումներ ստեղծվելու համար»։
BRICS-ին Իրանի անդամակցության վերաբերյալ Քանանին ըդգծեց. «BRICS-ի անդամները հայտարարել են, որ մենք բանակցում ենք նոր երկրների անդամակցության մեխանիզմի շուրջ, և այդ մեխանիզմը մենք առաջարկել ենք փորձագիտական հանդիպումներում, և այդ մեխանիզմները պետք է ներկայացվեն արտգործնախարարների և ղեկավարների հանդիպմանը, և եթե հաստատվեն, նոր երկրները կնդունվեն այս կազմակերպությունում»։