Քանանի. Իրանը կօգտագործի միջազգային կարողությունները Ղուրանի սրբապղծման դեմ պայքարելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i203498-Քանանի._Իրանը_կօգտագործի_միջազգային_կարողությունները_Ղուրանի_սրբապղծման_դեմ_պայքարելու_համար
Արտաքին գործերի նախարարության խոսնակը, դատապարտելով Սուրբ Ղուրանի հանդեպ անարգանքը, ընդգծել է. «ԻԻՀ կօգտագործի իր միջազգային և մարդու իրավունքների ոլորտում բոլոր հնարավորությունները՝ Սուրբ Ղուրանը վիրավորող երկրների և անձանց դիմակայելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2023 14:03 Asia/Tehran

Արտաքին գործերի նախարարության խոսնակը, դատապարտելով Սուրբ Ղուրանի հանդեպ անարգանքը, ընդգծել է. «ԻԻՀ կօգտագործի իր միջազգային և մարդու իրավունքների ոլորտում բոլոր հնարավորությունները՝ Սուրբ Ղուրանը վիրավորող երկրների և անձանց դիմակայելու համար»:

Նասեր Քանանին հայտարարել է. «ԱՄՆ-ի կառավարությունն անօրինական կերպով դուրս է եկել ՀԳՀԾ-ից և իրականում պատասխանատու է այս համաձայնագրի տապալման համար։ Փաստորեն, ամերիկացիները խախտել են ՀԳՀԾ-ն և նրանք են պատասխանատու ՀԳՀԾ-ի ներկա իրավիճակի և այս միջազգային համաձայնագրի կատարման մեջ խափանումներ ստեղծվելու համար»։

BRICS-ին Իրանի անդամակցության վերաբերյալ Քանանին  ըդգծեց. «BRICS-ի անդամները հայտարարել են, որ մենք բանակցում ենք նոր երկրների անդամակցության մեխանիզմի շուրջ, և այդ մեխանիզմը մենք առաջարկել ենք փորձագիտական ​​հանդիպումներում, և այդ մեխանիզմները պետք է ներկայացվեն արտգործնախարարների և ղեկավարների հանդիպմանը, և եթե հաստատվեն, նոր երկրները կնդունվեն այս կազմակերպությունում»։