Իրանահայերը զորակցություն են հայտնել «Խրոխտ և ճնշված Արցախ»-ին
Հուլիս 24, 2023 14:56 Asia/Tehran
Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ճնշումների ավելացումից հետո իրանահայությունը զորակցություն է հայտնել «Խրոխտ և ճնշված Արցախ»-ին։
Այսօր՝ երկուշաբթի ժամը 12-ին, Թեհրանի եկեղեցիների զանգերը ղողանջեցին ի զորակցություն Արցախի։ Որոշված է, որ վաղը՝ երեքշաբթի հուլիսի 25-ին կրկին կատարվի այս խորհրդանշական քայլը:
Թեհրանի հայերը եկեղեցու զանգերի ղողանջով ցանկանում են արթնացնել աշխարհի խիղճը՝ Լեռնային Ղարաբաղում մարդկային սարսափելի ճգնաժամը կանխելու համար։