Իրանահայերը զորակցություն են հայտնել «Խրոխտ և ճնշված Արցախ»-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i203506-Իրանահայերը_զորակցություն_են_հայտնել_Խրոխտ_և_ճնշված_Արցախ_ին
Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ճնշումների ավելացումից հետո իրանահայությունը զորակցություն է հայտնել «Խրոխտ և ճնշված Արցախ»-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2023 14:56 Asia/Tehran

Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ճնշումների ավելացումից հետո իրանահայությունը զորակցություն է հայտնել «Խրոխտ և ճնշված Արցախ»-ին։

Այսօր՝ երկուշաբթի ժամը 12-ին, Թեհրանի եկեղեցիների զանգերը ղողանջեցին ի զորակցություն  Արցախի։ Որոշված է, որ վաղը՝ երեքշաբթի հուլիսի 25-ին կրկին կատարվի այս խորհրդանշական քայլը:

Թեհրանի հայերը եկեղեցու զանգերի ղողանջով ցանկանում են արթնացնել աշխարհի խիղճը՝ Լեռնային Ղարաբաղում մարդկային սարսափելի ճգնաժամը կանխելու համար։