Էսլամի.Երկրի էլեկտրաէներգիայից միջուկային էներգիայի մասնաբաժինը կազմում է 20 հազար մեգավատ
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահն ասել է. «Երկրի էլեկտրաէներգիայից միջուկային էներգիայի մասնաբաժինը սահմանվել է 20 հազար մեգավատ,ընդորում ուսումնասիրվել է այս հարցը, և այս կապակցությամբ կա տեղեկատվական երաշխիք»։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին կառավարության նիստի շրջանակում ասել է-«Մենք պետք է տեղ գտնեինք միջուկային էներգիայի մասնաբաժինը գործարկելու համար: Նախ, այս տիպի էլեկտրակայանի մեծության պատճառով, այն պետք է կառուցվի ափի մոտ, որպեսզի ռեակտորի սառեցման համար անհրաժեշտ ջուրը հասանելի լինի, և երկրորդ՝ կլիմայական և ենթակառուցվածքային առումով այն պետք է տեղակայվի այնպիսի վայրում,որը հնարավոր կլինի միացնել երկրի էլեկտրացանցին»։
Անդրադառնալով հաջորդ շաբաթ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի Թեհրան այցի մասին ենթադրություններին, Էսլամին ասել է. «Գործակալության հետ մեր փոխգործակցությունն իրականանում է երաշխիքների և NPT-ի շրջանակներում, և շարունակվում են փոխայցելությունները, և այս ընթացքը շարունակվում է ակտիվ և սահմանված ձևով»: