Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Պակիստանի Սենատի նախագահի հետ
(last modified Fri, 04 Aug 2023 06:53:37 GMT )
Օգոստոս 04, 2023 10:23 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Պակիստանի Սենատի նախագահի հետ

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Պակիստանում իր պաշտոնական այցի շրջանակում հինգշաբթի օրը հանդիպել է այդ երկրի Սենատի նախագահին։

Հանդիպմանն Աբդոլլահյանը նշել է, որ Իրանից Պակիստան գազատարի նախագիծը երկու երկրների համագործակցության կարևոր հարցերից մեկը։

Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ Իրանը որևէ սահմանափակում չունի Պակիստանի հետ հարաբերությունների համակողմանի ընդլայնման հարցում։

Պակիստանի Սենատի նախագահ Մոհամմադ Սադիկ Սանջրանին նշել է, որ Իրանը հզոր երկիր է՝ հարուստ մարդկային և բնական ռեսուրսներով,  հավելելով, որ Պակիստանը ցանկանում է, որպեսզի  Իրանը հզոր լինի:

Ավելի վաղ ԻԻՀ ԱԳ նախարարն Իսլամաբադում իր երկրորդ պաշտոնական հանդիպման ժամանակ հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։

Ամիր Աբդոլլահյանը և Շահբազ Շարիֆն ընդգծել են Թեհրան-Իսլամաբադ երկկողմ համագործակցության կարևորությունը, գործընկերությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության հարցում, ներառյալ սերտ համագործակցությունը երկկողմ առևտրի ծավալը մեծացնելու նպատակով: