Իրանի և Պակիստանի տնտեսությունները լրացնում են միմյանց. Ամիր Աբդոլլահյան
Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի ներդրումային և տնտեսական ակտիվիստների հավաքում ասել է. -«Իրանի և Պակիստանի տնտեսությունները լրացնում են միմյանց»։Այս մասին հայտնում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը Կարաչիում Իրանի և Պակիստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված հանդիպման ժամանակ հավելել է.-«Պակիստանը կարող է ապահովել Իրանի կարիքները գյուղատնտեսության ոլորտում, իսկ Իրանը կարող է ապահովել Պակիստանի էներգետիկ կարիքները»:
Իրանի արտաքին գործերի նախարարը հստակեցրել է.-«Պակիստանը, որպես հարևան և իսլամական երկիր, միշտ մեծ նշանակություն է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության համար և ավելի քան 900 կիլոմետր ընդհանուր ցամաքային սահմանի առկայությունը և պատմական, մշակութային և կրոնական բազմաթիվ ընդհանրությունները երկու երկրների հարաբերությունները դարձրել են կայուն»։
Անդրադառնալով Իրանի և Պակիստանի միջև «Ռիմդան-Գաբադ» և «Փիշին-Մանդ» տարածքում երկու նոր սահմանային տերմինալների ստեղծմանը, Ամիր Աբդոլլահյանը նշել է,-«Վերջին տարիներին կարեւոր միջոցներ են ձեռնարկվել Թեհրան-Իսլամաբադ հարաբերությունների, ներառյալ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ։
Իրանի արտաքին գործերի նախարարը, նշելով, որ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Իրանի և Պակիստանի միջև վեց համատեղ սահմանային շուկաների ստեղծման ոլորտում համագործակցության մասին, հավելել է.-«Նկատի ունենալով, որ երկու երկրներն ունեն ռազմավարական աշխարհագրական դիրք և գտնվում են միջազգային տրանսպորտային միջանցքների, այդ թվում՝ «Գոտի-ճանապարհ» նախաձեռնության երթուղում, ջանքեր են գործադրվել օգտագործել առկա կարողությունները տրանսպորտի և տարանցման ոլորտում երկկողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացման համար»:
ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իրանի Չաբահար և Պակիստանի Գվադար նավահանգիստների աշխարհագրական դիրքը համարել է այն հնարավորություններից մեկը ,որը կարելի է օգտագործել երկու երկրների միջև երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը մեծացնելու ուղղությամբ։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, շարունակելով իր եռօրյա այցը Պակիստան, ուրբաթ օրը ժամանել է Կարաչի, որին դիմավորել են տեղական կառավարության պաշտոնյաները։
Կարաչին, Պակիստանի հարավ-արևելյան խոշորագույն քաղաքն է ,և այդ երկրի ֆինանսական ու առևտրային կենտրոնն ու ամենամեծ նավահանգիստը, որը հայտնի է որպես Պակիստանի տնտեսական սիրտը: