Գեներալ Շեքարչի. Իսլամական Հանրապետության պաշտպանական հզորությունը գտնվում է միջազգային մակարդակում
https://parstoday.ir/hy/news/iran-i204368-Գեներալ_Շեքարչի._Իսլամական_Հանրապետության_պաշտպանական_հզորությունը_գտնվում_է_միջազգային_մակարդակում
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի մշակութային և պաշտպանական քարոզչության գծով տեղակալն ասել է.-« Իրանի պաշտպանական հզորությունը չի սահմանափակվում միայն Պարսից ծոցում և Օմանի ծովում այլ  այն  գտնվում է  միջազգային մակարդակում»: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2023 16:14 Asia/Tehran
  • Գեներալ Շեքարչի. Իսլամական Հանրապետության պաշտպանական հզորությունը գտնվում է միջազգային մակարդակում

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի մշակութային և պաշտպանական քարոզչության գծով տեղակալն ասել է.-« Իրանի պաշտպանական հզորությունը չի սահմանափակվում միայն Պարսից ծոցում և Օմանի ծովում այլ  այն  գտնվում է  միջազգային մակարդակում»: 

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի մշակութային և պաշտպանական քարոզչության գծով տեղակալ, բրիգադային գեներալ  Աբոլֆազլ Շեքարչին հինգշաբթի օրը լրագրողներին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում հավելել է.-«Ամերիկացիներն Իրանին մեղադրում են Պարսից ծոցում անապահովություն ստեղծելու համար, մինչդեռ Պարսից ծոցը տարածաշրջանի երկրների տունն է, և  ամերիկացիներին  պետք է ասել՝թե դուք ի՞նչ եք անում այստեղ»։

Բրիգադային գեներալ  Աբոլֆազլ Շեքարչին նշել է.-«ԱՄՆ-ն ​​և նրա դաշնակիցները Իսլամական Հանրապետությանը մեղադրում են անապահովություն ստեղծելու համար, մինչդեռ Իրանը տարածաշրջանի մյուս երկրների համագործակցությամբ իր ամբողջ ջանքը գործի է դնում,որպեսզի չխաթարվի տարածաշրջանի անվտանգությունը ,իսկ նրանք գալիս են թալանելու տարածաշրջանի երկրների ռեսուրսները, և տարածաշրջանի երկրներին մեղադրում են միջազգային ջրերում անապահովություն ստեղծելու համար»։

Գեներալ Շեքարչին հավելել է,-«Պարսից ծոցի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անհրաժեշտություններից է՝  անվտանգության ստեղծումը, և Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի անվտանգության ապահովման առաջնագծում է, և  դրա համար մեծ  գին է վճարում»: