Գեներալ Շեքարչի. Իսլամական Հանրապետության պաշտպանական հզորությունը գտնվում է միջազգային մակարդակում
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի մշակութային և պաշտպանական քարոզչության գծով տեղակալն ասել է.-« Իրանի պաշտպանական հզորությունը չի սահմանափակվում միայն Պարսից ծոցում և Օմանի ծովում այլ այն գտնվում է միջազգային մակարդակում»:
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի մշակութային և պաշտպանական քարոզչության գծով տեղակալ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հինգշաբթի օրը լրագրողներին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում հավելել է.-«Ամերիկացիներն Իրանին մեղադրում են Պարսից ծոցում անապահովություն ստեղծելու համար, մինչդեռ Պարսից ծոցը տարածաշրջանի երկրների տունն է, և ամերիկացիներին պետք է ասել՝թե դուք ի՞նչ եք անում այստեղ»։
Բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին նշել է.-«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Իսլամական Հանրապետությանը մեղադրում են անապահովություն ստեղծելու համար, մինչդեռ Իրանը տարածաշրջանի մյուս երկրների համագործակցությամբ իր ամբողջ ջանքը գործի է դնում,որպեսզի չխաթարվի տարածաշրջանի անվտանգությունը ,իսկ նրանք գալիս են թալանելու տարածաշրջանի երկրների ռեսուրսները, և տարածաշրջանի երկրներին մեղադրում են միջազգային ջրերում անապահովություն ստեղծելու համար»։
Գեներալ Շեքարչին հավելել է,-«Պարսից ծոցի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անհրաժեշտություններից է՝ անվտանգության ստեղծումը, և Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի անվտանգության ապահովման առաջնագծում է, և դրա համար մեծ գին է վճարում»: