Մարանդի. Իրանը լիակատար և անմիջական հասանելիություն ունի ազատված բոլոր ակտիվներին
Հերքելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև կալանավորների փոխանակման գործընթացի և միլիարդավոր դոլարների իրանական ակտիվների ազատման վերաբերյալ որոշ կեղծ հայտարարություններին, Իրանի միջուկային բանակցային թիմի խորհրդականն ասաց.«Իրանը լիակատար և անմիջական հասանելիություն ունի ազատված բոլոր ակտիվներին»:
Հինգշաբթի, 10 օգոստոսին, Իրանի արտաքին գործոց նախարարությունը հայտարարության տարածելով հաստատել է Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվներից մի քանի միլիարդ դոլարի ազատման գործընթացի սկիզբը, որոնք մի քանի տարի շարունակ անօրինական կերպով ԱՄՆ-ի կողմից բռնագրավված էին Հարավային Կորեայում:
Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ազատված ռեսուրսների և ֆինանսական ակտիվների օգտագործման եղանակն առնչվում է Իրանի Իսլամական Հանրապետությանը:
Մարանդին նշել է, որ Իրանական բանկերը լիովին վերահսկում են այդ ակտիվները և կարող են ծառայություններ և ապրանքներ գնել առանց որևէ սահմանափակումների: