Օգոստոս 17, 2023 10:09 Asia/Tehran
  • ՄԱԿ ԱԽ-ն  դատապարտել է Շահ Չերաղի ահաբեկչությունը

ՄԱԿ ԱԽ-ն մի հայտարարությամբ խստորեն դատապարտել է Իրանի Շահ Չերաղ սրբավայրում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱԽ անդամները դատապարտում են անմեղ մարդկանց և ուխտավորների վրա Շիրազի Շահ Չերաղ սրբավայրում իրականացված  նողկալի և վախկոտ ահաբեկչական հարձակումը, որի պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը և որի հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել՝ 8 քաղաքացի: 

Ավելի վաղ Իրանը դիմել էր  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` կոչ անելով վերջ տալ լռությանը  և դատապարտել այս ահաբեկչությունը:

Հարկ է նշել, որ Շահ Չերաղի ահաբեկչության հեղինակ Ռահմաթուլլա Նորոզաֆը սկզբում համացանցով ծանոթացել է ԻԼԻՊ-ի առաջնորդներից մեկի հետ, որից հետո մեկնել է Թուրքիա և դարձել խմբավորման անդամ:

Այնուհետև նա մեկնել է Աֆղանստան, որտեղ պատրաստվել է ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողությունների համար:

Հարձակումից հետո Իրանի անվտանգության կառույցները հայտնաբերել են նրա բոլոր հաղորդագրությունները և աշխատում են երկրի ներսում գործող ահաբեկչական ցանցի հայտնաբերման ուղղությամբ:

 

Պիտակ