Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնաբավ է ցամաքային պաշտպանության ոլորտում.Գեներալ Քյումարս Հեյդարի
https://parstoday.ir/hy/news/iran-i204812-Իրանի_Իսլամական_Հանրապետությունն_ինքնաբավ_է_ցամաքային_պաշտպանության_ոլորտում.Գեներալ_Քյումարս_Հեյդարի
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմացամաքային զորքերի հրամանատարն ասել է. «Այս ուժը ինքնաբավության է հասել անհրաժեշտ մարտական ​​տեխնիկայի ապահովման հարցում և ցամաքային պաշտպանության ցիկլում որևէ երկրի կարիքը չունի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2023 14:00 Asia/Tehran
  •  Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնաբավ է ցամաքային պաշտպանության ոլորտում.Գեներալ Քյումարս Հեյդարի

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմացամաքային զորքերի հրամանատարն ասել է. «Այս ուժը ինքնաբավության է հասել անհրաժեշտ մարտական ​​տեխնիկայի ապահովման հարցում և ցամաքային պաշտպանության ցիկլում որևէ երկրի կարիքը չունի»։

Կիրակի օրը, «ԲԱՆԱԿ 2023» Ռուսաստանի միջազգային տեխնիկական-ռազմական ֆորումի ցուցահանդեսում Իրանի Իսլամական Հանրապետության տաղավար այցելության շրջանակում, Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին  IRNA-ին տված հարցազրույցում ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի կարիքները բավարարելու համար աշխատում է 23 ռազմական ճյուղ»:

Բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին կիրակի օրը ժամանել է Ռուսաստան՝ այդ երկրի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի հրավերով և այցելել Մոսկվայի արվարձանում գտնվող «Պատրիոտ» այգում կայացած  ռազմական միջազգային ցուցահանդես։

Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատարը, ով ՌԴ ցամաքային զորքերի հրամանատար Օլեգ Սալյուկովի պաշտոնական հրավերով մեկնել է Մոսկվա, նրա հետ հանդիպումից բացի, կայցելի Ռուսաստանի որոշ ուսումնական, տեխնոլոգիական և օպերատիվ կենտրոններ: 

Ռուսաստանի ռազմատեխնիկական միջազգային ցուցահանդեսը տեղի է ունեցել օգոստոսի 14-ից 20-ը Մոսկվայի արևմուտքում գտնվող Պատրիոտ պուրակում։

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական և ռազմական արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն են ունեցել Ռուսաստանում կայացած «Բանակ 2023» ցուցահանդեսին և ներկայացրել են Իրանի ռազմական և պաշտպանական արտադրանքի տարբեր մասեր: